Ներքին 2 տարի առաջ - 14:36 19-01-2024

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց` պայմանավորված Խաչատրյանի` առողջական վիճակով: Խաչատրյանն ինքը նշեց, որ ի վիճակի չէ մասնակցելու նիստին:

Հիշեցնենք, որ պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել, որպեսզի Խաչատրյանին թույլ տրվի երկրից բացակայել՝ արտերկրում վիրահատվելու համար։

Նախորդ մի քանի նիստը հետաձգվել էր։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ ներկա գտնվելու դատական նիստին։

Դատավորն էլ ասաց, որ առանց ամբաստանյալի չեն կարող շարունակել նիստը։ Նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա հունվարի 31-ին՝ ժամը 11։00-ին։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ