Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:11 18-05-2023

Կարմիր աչքերի պատճառով մտահոգ եմ Աշոտ Փաշինյանի առողջական վիճակով

Հենց մի իրադարձություն է լինում, հենց Ալենը թքում է, պարզվում է, որ իրեն ծեծել են, հետո պարզվում է, որ իրեն չեն ծեծել, հիմա սա, այդ տղան «մշտական» ունի՞։ Երբ մենք փոքր էինք, մեզ աբոնիմենտ էին տալիս, երբ գնում էինք, կողքից պոկում էին մի հատվածը։ Հիմա այդ տղան «մշտակա՞ն» ունի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

«Մի բան էլ ասեմ․ ես մտահոգ եմ այդ տղայի առողջական վիճակով։ Վերջերս էր, չեմ էլ հիշում՝ ով ասեց, որ Պուշկինի վրա մի ակումբ կա, որտեղ վերջինս հաճախում է, ու շատ հաճախ աչքերը կարմրած են լինում։ Մտածում եմ՝ այդ տղան կարող է՝ լուրջ առողջական խնդիրներ ունի, ու ինքը տեսնում է այն, ինչ իրականում չկա։ Դրանով երևի թե նրա ծնողները պետք է զբաղվեն»։

Անդրադառնալով Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով Գայանե Հակոբյանին ձերբակալելուն՝ նա նշեց, որ որևէ մեկը իրավունք չունի այսօր որդեկորույս մորը մատով կպչել, էլ ուր մնաց ձերբակալել։

«Տիկին Գայանեն կարողացել է լույս որդի դաստիարակել, ում կյանքի գնով ես, դուք, մենք բոլորս ու էդ թուլեքը, որ էստեղ, էնտեղ ծրագրեր են գրում «խաղաղության «դալալոգի», դա հենց տիկին Գայանեի որդու կյանքի հաշվին է։ Տիկին Գայանեին ձերբակալելով չի կարելի վախեցնել, նա կորցրել է իր կյանքի ամենաթանկը, և եթե էդ կինը կարողացել է էդ կարգի պարկեշտ զավակ դաստիարակել՝ ի տարբերություն թասակով, կարմրած աչքերով էդ փնթիների, տիկին Գայանեին մենք պետք է ձեռքերի վրա պահենք, մենք նրան պարտք ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը