Մամուլ 2 տարի առաջ - 08:31 19-01-2024

Բալասանյանները հույսը չեն կորցնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-«Բալասանյան դաշինք» ապահարզանից հաշվված օրեր անց, ինչպես հայտնի է, իշխանությունն իրեն բնորոշ մանրախնդրությամբ Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ով սեպտեմբերին էր Իրաքում դեսպան նշանակվել: Անցած տարեվերջին ՔՊ-ն որոշեց համայնքային իշխանությունը խլել նաեւ Գյումրիում` կոալիցիան լուծարեցին, փոխքաղաքապետներն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին։ Գյումրու կառավարումն ամբողջությամբ մնաց «Բալասանյան դաշինքին», որի առաջ պայման են դրել` հրաժարվել եւ իրենց փոխանցել իշխանությունը Գյումրիում:

Միսակ Բալասանյանը, մեր տեղեկություններով, մտերիմներին ասել է, որ իշխանությունն իր առաջ պայման է դրել` «կա՛մ դեսպանի պաշտոնը, կա՛մ Գյումրին», ինքն ընտրել է Գյումրին եւ վերադարձել Հայաստան: Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն որոշել է «ե՛ւ դեսպանի պաշտոնը, ե՛ւ Գյումրին» խլել Բալասանյաններից: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն օրերս ԱԺ-ում ամբիոնից ընթերցում էր, թե ինչեր է արել կառավարությունը Գյումրիում` որքան գումար է տրամադրել: Բայց Բալասանյանների թիմը հույսը չի կտրում, որ համաձայնության կգա Փաշինյանի հետ:

Մեզ ասացին, որ այս օրերին քաղաքապետարանը քրտնաջան աշխատում է, որ իր աշխատանքից դժգոհելու որեւէ առիթ կենտրոնական իշխանությունը չունենա` քաղաքի մայթերից հեռացնում են չթույլատրված տաղավարները, թափով շարունակում են անավարտ ծրագրերը եւ այլն։ Բայց թերագնահատում են այս իշխանություններին` կարծելով, թե նրանց լավ աշխատանքն է հետաքրքրում: Ոչ` նրանց հետաքրքրում է, որ ասպարեզից հեռացնեն Գյումրիում ձայներ ունեցող ուժին` Բալասանյաններին, որ առաջիկա ընտրություններում նրա հետ համաձայնության գնալու անհրաժեշտություն չլինի:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան