Ներքին 2 տարի առաջ - 12:35 17-01-2024

ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականի ձեռքբերումները

2023 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ հաշվետվությունը:

«ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ:

Տարվա ընթացքում կայացել են նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցերը տարածաշրջան, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի շփումները ՄԹ նորանշանակ ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ:

Միացյալ Թագավորության գործադիր և օրենսդիր մարմինների, գիտահետազոտական, լրատվական շրջանակների հետ ակտիվ քննարկումները միտված են եղել զարգացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև փոխըմբռնումը տարածաշրջանային հարցերի շուրջ: Տնտեսական համագործակցության զարգացման նպատակով Լոնդոնում կազմակերպվել է հայ-բրիտանական գործարար համաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր