Արտաքին 2 տարի առաջ - 07:46 15-01-2024

Երրորդ համաշխարհային պատերազմը մոտ է․ Թրամփը խոստանում է կանխել այն

Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։

«Չեմ կարծում, որ մենք երբևէ երրորդ համաշխարհային պատերազմի նման վտանգի մեջ ենք եղել, ինչպես հիմա ենք: Եվ ինչպես ասում եմ յուրաքանչյուր ելույթում, ես կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, ես ճանաչում եմ այս բոլոր մարդկանց», - ասաց նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ջո Բայդենի վարչակազմի օրոք դարձել է թույլ և անարդյունավետ պետություն, որի կարծիքը հաշվի չի առնվում համաշխարհային ասպարեզում։

«Բայդենը չափազանց ապաշնորհ է: Միակ բանը, որ նա գիտի, թե ինչպես լավ վարվել, դա ընտրություններում խաբելն է: Նրանք (դեմոկրատները-Խմբ.) լավ են կեղծում ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հիանալի են հալածում իրենց քաղաքական հակառակորդներին: Նրանք այլ բան չեն կարող անել: »,- ընդգծել է ԱՄՆ նախկին նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում