Ներքին 2 տարի առաջ - 15:57 12-01-2024

Աղավնաձորից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր օղի և 1 արկղ լիմոնի հյութ

Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել է ևս մեկ տաղավարի տեր. նույն ժամանակահատվածում գողացել էին 100 լիտր գինի, 50 լիտր կոնյակ, 100 լիտր տնական օղի, պահածոյացված բոխի և այլ ապրանք՝ պատճառելով ավելի քան 600 հազար դրամի վնաս:

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունները կատարել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մի բնակիչ:

Համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների հետ` Եղեգնաձորի քրեական հետախույզները հունվարի 4-ին 30-ամյա բուժականցուն հայտնաբերեցին հայրենի գյուղում և, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Ըստ տեղեկության` այդ մեքենայով էր կատարվել գողությունը: Հենց մեքենայում էլ գողոնը մասամբ հայտնաբերվեց:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը