Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:35 11-01-2024

Կառավարությունը կնպաստի խաղամոլության տարածմանը. խաղադրույքի 90 տոկոսը հետ կտրվի որպես շահում

«Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն, ու եթե հիմա հնարավոր չի դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումն ու չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, օրենքի կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց հետո, հնարավոր կլինի դա օպերատորի միջոցով ստուգել. արդյո՞ք եթե 90 տոկոս շահման կանոնը կա, 90 տոկոս շահում որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրամադրվում է, թե՞ ոչ»,- այսօր կառավարության հերթական նիստում «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը ներկայացնելիս՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դուք գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ, բայց էս 90 տոկոսով մենք ոլորտի ներդրումային գրավչությունը չենք սահմանափակո՞ւմ, շատ բարձր չենք դրե՞լ»։

Բադասյանն ասաց՝ խաղային ոլորտի կազմակերպիչների հետ քննարկումներ են ունեցել, դրույթի հետ կապված առարկություն չի եղել:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն առաջարկեց նաև սահմանափակել զինծառայողների մասնակցությունը:

Փաշինյանն էլ պատասխանեց, որ կարող են․ «Իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում զինծառայության ընթացքում, հետո հետաքննությունով գնում ենք ու պարզում, որ դա ծառայության հետ կապ չունի, կապ ունի խաղադրույքների, պարտքերի և այլնի հետ: Այո՛, նաև էդ պրոբլեմի հետևից գնալով ա, որ եկել-հասել ենք էստեղ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում