Ներքին 4 տարի առաջ - 17:19 09-06-2022

Հայաստանի տնային տնտեսությունների 49 տոկոսը պարտքեր ունի, միայն 15 տոկոսը՝ խնայողություններ

Հայաստանի տնային տնտեսությունների 49 տոկոսը պարտքեր ունի։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը, «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտության համաձայն, հարցված տնային տնտեսությունների միայն 15 տոկոսն է դրական պատասխան տվել հարցին, թե արդյոք իր տնային տնտեսությունը ունի խնայողություններ։

Հարցվածների միայն 4 տոկոսն է պատասխանել, որ իր գումարը բավարար է գնելու համար այն ամենը, ինչ ցանկանում է։ 41 տոկոսը պատասխանել է, որ կարող է իրեն թույլ տալ գնելու միայն սնունդ և հագուստ, որևէ այլ գնում՝ թանկարժեք իրեր կամ կենցաղային տեխնիկա, ձեռք բերելու համար գումարը բավարար չէ։

Հարցվածների 28 տոկոսը պատասխանել է, որ գումարը բավարար է գնելու համար միայն սնունդ, բայց ոչ հագուստ, 18 տոկոսն ասել է, որ գումարը բավարար չէ անգամ սնունդի համար։

Հարցին, թե հնարավորության դեպքում կմեկնեն Հայստանից այլ վայրում բնակվելու, 56 տոկոսը պատասխանել է՝ ժամանակավորապես այո։ Մտշապես տեղափոխման կողմնակից է հարցվածների 30 տոկոսը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում