Ներքին 2 տարի առաջ - 20:11 09-01-2024

Հայկ Միրզոյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ

2024թ. հունվարի 9-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության 13-րդ, հերթական համագումարը, որն ընդունել է 7 որոշում, այդ թվում՝ բանաձև: Համագումարը ՊԿ նախագահ է ընտրել Հայկ Միրզոյանին։

ՊԿ 13-րդ համագումարի ընդունած բանաձևում ասվում է.

ՊԿ-ն վերահաստատում է իր նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք չի խնայելու հայրենիքից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, օրենքն ամեն ինչից վեր բարձրացնելու ուղղությամբ։ ՊԿ-ն հորդորում է իշխանություններին վերանայելու արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը՝ քաղաքական գնահատական տալ խորհրդային բռնազավթման տարիներին և գործուն քայլեր իրականացնել բռնազավթման հետևանքները վերացնելու ուղղությամբ։

ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) շարունակելու է ընդլայնել միջազգային կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների, պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերը, ներկայացնել այնպիսի քաղաքական օրակարգ, որը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մասնակցություն ունենալ իշխանության ձևավորմանը՝ ստանձնել պատասխանատվություն։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք
22:00 Ինչու է աղմկում Հռիփսիմե Գրիգորյանը