Մամուլ 2 տարի առաջ - 09:00 09-01-2024

Վթարների և վրաերթերի թիվը իրավապահներին մտահոգում է. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ է առաջացրել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր ժամը 12-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։

Իրավապահների ուշադրության կենտրոնում լինելու են ճանապարհը ոչ սահմանված վայրով անցնող հետիոտները։ Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն, ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելը նախատեսում է 5000 դրամ տուգանք, ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան