Ներքին 2 տարի առաջ - 11:58 08-01-2024

Վարչապետի այցից հետո եղած հրաժարականներն անձամբ ինձ էլ են ազդակ․ Գրիգոր Մինասյան

Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նա նշեց, որ թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները։

Լրագրողի հարցին՝ վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ, նախարարը ասաց․

«Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն գոնե իմ ունեցած տեղեկություններով։ Բնականաբար մեր իրավապահները, հատկապես այս դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք այդ մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում և հանձնման ընդունման ակտի միջև անհամապատասխանություններ կան, թե ոչ։

Եթե կան, բնականաբար վարույթներ կլինեն։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետևանքներ։ Նախկինում կամ այլ պայմաններում դա կարող էր լինել ոչ բացահայտ, բայց ի ուրախություն ինձ և բազմաթիվ քաղաքացիների, թափանցիկ կերպով տեղի են ունենում գործընթացներ։

Դա ազդակ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասել է Մինասյանը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը

Ձեզ գուցե հետաքրքրի