Ներքին 52 րոպե առաջ - 18:25 29-09-2026

Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Երկու համայնքներում ընտրական պատկերը, սակայն, էապես տարբեր է։ Եթե Արթիկում ընտրապայքարի մեջ են մտել չորս քաղաքական ուժեր, ապա Ախուրյանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Զավեն Մանուկյանը փաստացի մրցակից չունի։

2021 թվականի ընտրությունների համեմատ՝ Ախուրյանում իրավիճակը հատկապես ուշագրավ է։ Եթե նախորդ ընտրություններին համայնքում իշխանության համար պայքարում էին մի քանի քաղաքական ուժեր, ապա այս անգամ իշխանության թեկնածուն ընտրական դաշտում մնացել է առանց մրցակցի։

Արթիկում պատկերը լրիվ այլ է․ այստեղ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 4 քաղաքական ուժեր։ Արթիկում միմյանց դեմ են դուրս եկել գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը, նախկին սպորտի նախարարը, գործարարը և համայնքի նախկին ղեկավարը։

«Ազատական դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, որն այժմ գործազուրկ է և անկուսակցական։ Նշենք, որ այս ուժը ներկայացրել է 31 թեկնածուի տվյալ։ Նրանցից մեկի հայտը մերժվել է, իսկ երկուսն ինքնաբացարկ են հայտնել մինչև գրանցումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Արթիկ համայնքի գործող ղեկավար Անանիկ Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։

ՔՊ-ն ներկայացրել է 81 թեկնածուի տվյալ։ Հանձնաժողովը մերժել է մեկ թեկնածուի գրանցումը։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը, ով գործարար է և ձեռնոցների գործարանի տնօրեն։ Այս ուժը ներկայացրել է 31 թեկնածուի տվյալ։ Նրանցից մեկը մինչև գրանցումը ինքնաբացարկ է հայտնել։

«Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է նախկին սպորտի նախարար Լևոն Վահրադյանը։ Այս ուժը առաջադրել է 19 անձի թեկնածություն։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով որևէ ուժի չէր հաջողվել միանձնյա իշխանություն ձևավորել։ Արթիկ խոշորացված համայնքը ղեկավարելու համար «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարման հուշագիր էր ստորագրվել։

Հիշեցնենք, որ հունիսին խոսակցություններ շրջանառվեցին, որ Արթիկում ավարտվել է ավելի քան չորս տարի շարունակ գործող կոալիցիոն կառավարումը։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունները խզել են համագործակցության հուշագիրը, իսկ համայնքապետարանում ստեղծված իրավիճակի շուրջ արդեն իսկ լուրջ հարցադրումներ են հնչում։

Ավելի ուշ Արթիկի փոխքաղաքապետը հրաժարական ներկայացրեց։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը