Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:07 03-01-2024

Փաշինյանը վախենում է․ եկեղեցին հանրային բարձր վստահություն ունի

Հանրային հեռուստաընկերությունն անկախությունից ի վեր առաջին անգամ եթեր չհեռարձակեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի ուղերձը։

Հասկանալի է, որ Հանրային տնօրինությունն ինքնուրույն չէին կարողնման որոշում կայացնել, և որ այն կոնկրետ ցուցումով է եղել։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հոգևորականներ կոշտ արթագանքեիցն գործող իշխանությանհասցեին՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարձել է Փաշինյանի ձեռքի գործիքը։

Այս ամենի ֆոնին պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ընդդիմադիրներից այնքան չեն վախենում, որքան Հայ առաքելական եկեղեցուց, քանի որ բազմաթիվ սոցհարցումներ ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասի համար առաջին տեղում հենց եկեղեցին է։

Մասնավորապես, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումները ցույց տվեցին, որ Հայ առաքելական եկեղեցին աննախադեպ բարձր հանրային վստահություն էր գրանցել։ Նրան «լիովին» կամ «հիմնականում» աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 54%-ը, որն ավելի բարձր է, քան Ուժային կառույցները, Զինված ուժերը, ՀՀ կառավարության, ԱԺ ու նախագահի աշխատակազմերի ցուցանիշները: Ուստի Կաթողիկոսին եթեր չտրամադրելը ոսում է անձամբ Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք