Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:00 30-12-2023

Արցախցուց ոսկի հափշտակած խարդախը գտնվել է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, դեկտեմբերի 18-ին Արցախից բռնի տեղահանված Բաբկեն Մանգասարյանից ինչ-որ մեկը՝ բարերար ներկայանալով, խաբեությամբ գողացել էր ոսկե շղթան ու խաչը․

«Բարերար ներկայացած խարդախը, որի անուն-ազգանունը, ի դեպ, մինչև այսօր չեն հայտնում, խարդախությամբ գողացել էր և տիրացել Արցախից բռնի տեղահանված Բաբկեն Մանգասարյանի ոսկե շղթային և խաչին։ Մինչև ամսի 21-ը որևէ գործողություն թե՛ Արտաշատի ոստիկանությունը, թե՛ մարզային ոստիկանությունը, բնականաբար, նաև՝ Քննչական կոմիտեն չեն իրականացրել։ Դեկտեմբերի 21-ին պարոն Բաբկենը դիմել է մեր կազմակերպությանը, բարձրաձայնել ենք խնդիրը»։

Ինչպես նշեց իրավաշտպան Մարինա Պողոսյանը՝ իր համար հետաքրքրություն էր ներկայացրել այն, որ խարդախը ոչ միայն խաբեությամբ տիրացել է այդ շղթային և խաչին, այլ նաև այն, որ տուժած քաղաքացուն ոստիկանությունում ասել էին, որ իրենք ճանաչում են այդ անձնավորությանը, որն ունի շատ ուժեղ պաշտպան, որի շնորհիվ էլ միշտ դուրս է մնում։

«Դա ինձ համար ընդհանրապես անընդունելի էր․ սա ձեռի՞ ուժ են կպնում, թե՞ իրավական պետություն է, թե ով է ուժեղ պաշտպան, ով՝ թույլ պաշտպան։ Այստեղ մեկ հանգամանք էլ կա, որ, փաստացի, այդ անձնավորությունը պարոն Բաբկենին տվել էր կեղծ դրամանիշներ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպանն ասաց նաև, որ Oragir.News-ի եթերից հետո խարդախը, անհասկանալի միջոցներով, գտնվել է․

«Մեր եթերից ընդամենը 3 օր հետո, չգիտեմ՝ ինչպես (երևի կախարդական փայտիկով), իրենք գտնում են խարդախին, սակայն պարոն Բաբկենի և տվյալ անձի միջև առ այսօր առերես հարցաքննություն չի անցկացվել: Նույնիսկ հարցադրում է եղել, որ եթե ամբողջը վերադարձվի, պարոն Բաբկենը հետ կկանգնի՞ իր բողոքից, թե՞՝ չէ։ Պարոն Բաբկենը, բնականաբար, չի համաձայնել։ Աշխատանքային օրերից հետո պետք է հետամուտ լինենք, որ հասկանանք ՝ ինչու դրամանիշներ կեղծելու հոդվածով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ինչպես նաև՝ անհրաժեշտ է, որպեսզի քննչական մարմինները գտնեն այն անձնավորությանը, որը, վստահաբար, կապ ունի տվյալ անձնավորության հետ, և որին մենք ուղիղ եթերով զանգահարեցինք և սեռական բնույթի հայհոյանքներ լսեցինք։ Այժմ՝ այսքանը։

Մարինա Պողոսյանը հավալեց նաև, որ վնասը պետք է հատուցվի, և այդ մարդը՝ որպես խարդախ, պետք է դատապարտվի, որովհետև այստեղ նույնիսկ չկա անմեղության կանխավարկած։

«Բոլորիս համար իրականում մեծ ուրախություն է, որ շղթան, խաչը վերադարձվել են, բայց ես հիմա՝ օգտագործելով Ձեր լրատվամիջոցը, ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի դատախազը, Քննչականի պետը և Ոստիկանության պետը, հաշտարարի գրասենյակ չեն։ Պետք է հետամուտ լինել, որ պարզենք, թե այս հանցախմբի մեջ ոստիկանության, դատախազության , քննչական մարմինների ինչ աշխատակիցներ են ներգրավված եղել և որտեղ են կեղծվել դրամանիշները»։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք