Ներքին 2 տարի առաջ - 22:35 28-12-2023

Գյումրիում ամեն ինչ ինքնահոսի են թողել. աղբահանությունից մինչեւ փողոցային առևտուր

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում ամփոփել են անցնող 2023 թվականը։ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձ կատարեց 2023 թվականի ընթացքում համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքներին, այստեղ շատ կարևոր էր նաև, որ անդրադարձ կատարվեր չարվածներին, բայց քանի որ ավելի շատ շեշտը դրված էր ձևի, այլ ոչ թե բովանդակության վրա, հետևաբար եղան նաև պարգեւատրվողներ։

Քաղաքապետարանի անբասիր աշխատանքով աչքի ընկնող բաժիններից է «Գյումրիի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը, որին չի հաջողվում լուծել թափառող շների վնասազերծումն ու Գյումրիի աղբահանության ճիշտ կազմակերպումը։ Չնայած որ ամիսներ առաջ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք (Alliance for Better City Governance)) ծրագրի շրջանակներում քաղաք բերվեցին 600 նոր աղբամաններ, բայց դրանից քաղաքը մաքուր չդարձավ։

Աղբը ամենուր է, ով որտեղ պատահում է, շպրտում է աղբը։ Չկա վերահսկողություն, նույնիսկ ժամանակին չեն հավաքում աղբամանների և աղբամանների շուրջբոլորը գոյացած աղբը։ Հատկապես տոնական օրերին քաղաքում ամեն ինչ ինքնահոսի են թողնում՝ աղբահանությունից մինչեւ փողոցային առևտուր։

Գյումրին Ամանորին ընդառաջ վերածվել է աղբանոցի, ամեն փողոցի մի անկյունում աղբ է, ու պատկերը նույնն է օրվա ցանկացած ժամի։ Քաղաքապետարանը ավելի կարևոր գործով է զբաղված․ պարգևատրում է իր աշխատողներին, վաղն էլ փոխքաղաքապետներ են ընտրելու իրենց միջից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը