Ներքին 2 տարի առաջ - 18:40 27-12-2023

Ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են․ ականատեսի պատմությունը

Արցախի Մարտակերտի շրջանի Վարդաձոր գողտրիկ գյուղը 2020 թվականին հայտնվել էր թշնամու նշանառության տակ։ Վարդաձորի բնակիչ Նունե Դանիելյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Ասում է՝ իր տեսածն ու ապրածը ոչ թե նյութի, այլև վեպի կամ գուցե՝ ֆիլմի սյուժե կարող է լինել։

«Երբ պատերազմը սկսեց, մեր գյուղի տղամարդիկ կյանքի գնով դիմադրեցին այնքան, մինչև կանայք ու երեխաները տարհանվեցին»,- Oragir.News-ի հետ զրույցոււմ պատմում է Նունեն։

«Քանի որ գյուղը սահմանամերձ էր, մեզ համար սովորական էին դարձել կրակոցների ձայները։ Սեպտեմբերի 19-ին երբ սկսեցին հրթիռակոծություններն ու թնդանոթների որոտները, նոր հասկացանք, որ սա ոչ թե հերթական սադրանք է, այլ լայնամասշտաբ պատերազմ։ Մենք այն վիճակում էինք, որ անգամ հնարավոր չէր որևէ մեկի հետ հեռախոսով կապ հաստատել, իսկ վառելիքի բացակայության պատճառով ավտոմեքենաների մասին երազելն անգամ անօգուտ էր։ Բոլորս տեղափոխվեցինք ապաստարան, իսկ երեկոյան գյուղի ջահելները անտառներով տեղափոխեցին նաև հարևան Ճանկաթաղի կանանց, ծերերին ու երեխաներին»,- պատմում է մեր զրուցակիցն ու ասում, որ այնպիսի հոգեբանական վիճակում էին, որ նույնիսկ մի պահ մտածեցին ոտքով անտառներով փախչել։

«Գնալով իրադրությունը ավելի էր վատանում, և ստիպված՝ հաջորդ օրն առավոտյան Վարդաձորի ու Ճանկաթաղի երիտասարդները զենքերով իջան գյուղի սկզբնամաս, դիրքավորվեցին, որպեսզի ադրբեջանցի զինծառայողների մուտքը գյուղ արգելեն՝ մինչև մենք կլքենք գյուղը։ Այդ պահին դպրոցահասակ տղաներից մեկը՝ Նիկոն, սարսափահար եկավ ու ասաց՝ ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են։ Գործող 2 «Ֆորդ» մակնիշի մեքենա կար, մի քանի լիտր սալյարկա, լիցքավորեցինք, կանայք ու երեխաներն իրար վրա տեղավորվեցինք ու անտառային ճանապարհով փորձեցինք գնալ Մեհմանա»,- պատմում է մեր զրուցակիցը, ում խոսքով գյուղի տղամարդիկ պատրաստ էին բոլոր սցենարներին, միայն թե կանայք ու երեխաները հասցնեն լքել գյուղը։

Նունեն ասում է, որ ճանապարհին մեքենաներից մեկը խափանվել է, մյուսի վառելիքն էլ վերջացել, ու ստիպված բոլորով սկսել են լաց ու կոծ անել, մինչև գյուղի տղամարդիկ հասել են իրենց ու ուղեկցել դեպի Մեհմանա գյուղը, իսկ այդտեղից զինվորական Ռոբերտն է իրենց տեղափոխել Ստեփանակերտ (Oragir.News-ը ներկայացրել է Ռոբերտի պատմությունը)։

Նունեն խորը ցավով ու երախտագիտությամբ է հիշում այն տղաներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ փրկվել վերահաս աղետից։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան