Ներքին 4 տարի առաջ - 17:30 13-07-2022

Մարգարայի կողմերը թուրքերն ու արաբները կես միլիոն դոլար են վճարում, հող ու տուն գնում․ Արթուր Գևորգյան

Քանդակագործության ազգային թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղում օտարերկրյա քաղաքացիները տներ են գնում։

«Աչքներդ լույս։
Մարգարայի (ու ոչ միայն, սահմանին) կողմերը թուրք, արաբներ, եկել տուն են առնում ու առանց վարանելու տալիս 0,5 միլիոն դոլլար։ Առնում են և՛ հող, և՛ տուն։ Առնում են սփյուռքահայերի միջոցով»։

Oragir.news-ի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ խնդիրը նոր չէ, արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր բնակավարերից նման ահազանգերի մասին լսում է։

«Արաբների կողմից այդ տները կամ հողերը ձեռք էին բերվում ու բավական վարձր գներով, առանց վարանելու մարդիկ գնում են, պատրաստ են մի քանի անգամ բարձր գնով վճարել, որից հետո մարդիկ այգիներ ու ջերմոցներ են հիմնում։

Վերջին շրջանում առավել հաճախակի են ձեռք բերում։ Թուրքիայի հետ սահմանակից հատվածներում է դա տեղի ունենում, բայց ես այդ խնդրին ծանոթացել եմ 2012թ․-ից։ Այն ժամանակ ավելի շատ գնումները անում էին Եվրոպայում ապրող թուրքերը։

Հիմա սա տեղի է ունենում միջնորդավորված՝ սփյուռքահայերի կամ արաբների կողմից։ Անկեղծ ասած՝ շատ զարմանալ պետք չէ, որովհետև Հայաստանում էլիտար բնակարանների գնորդների մեջ էլ բավական շատ են այլազգիներ, այդ թվում՝ թուրքեր։ Շիրակի մարզում էլ որոշ ժամանակ առաջ լուր տարածվեց, որ հանքեր են ձեռք բերվում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Վատն այն է, որ պատկան մարմինների կողմից այդ լուրերը չեն հերքվում։

Փաստաբան Հակոբ Սաֆարյանը պարզաբանեց, որ օտար պետությունների քաղաքացիներին արգելվում է ձեռք բերել միայն գյուղատնտեսական նշանակության հողեր։

«2015թ․-ի Սահմանադրության համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիներն ու հողի սեփականության իրավունք չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Բացառությունը սահմանում է «ՀՀ հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածը։ Մինչ այդ ասեմ, որ վերոհիշյալ սահմանակումը կրկնում է նաև «ՀՀ հողային օրենսգրքի» 4-րդ հոդվածը, որն ասում է, որ օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն հողի սեփականություն ունենալու, նրանք կարող են միայն օգտագործման իրավունք ունենալ, բայց նույն օրենսգրքի 64-րդ հոդվածն ասում է, որ տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տների կառուցման սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման և սպասարկման համար չի տարածվում վերոհիշյալ օրենսգրքի 4-րդ հոդվածով նախատեսող սահմանափակումը։ Այսինքն՝ թվարկված հողամասերը կարող են հանդիսանալ օտարերկրյա քաղաքացու սեփականոություն»։

Անդրադառնալով հանքերի ձեռքբերմանը՝ նա նշեց, որ օգտակար հանածոների տարածքները համարվում են բացառապես պետության սեփականություն և չեն կարող տրամադրվել ո՛չ օտարերկրյա, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիներին։

«Դրանք համապատասխան թույլտվությունների հիման վրա օգտագործման են տրվում։ Շահագործման համար այդ անհատները այստեղ պետք է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնեն, որպեսզի թույլտվություններ ստանան՝ այդ հանքերը շահագործելու»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ