Ներքին 2 տարի առաջ - 17:15 26-12-2023

Ամանորը նշելու փոխարեն Աստծուն խնդրելու ենք հրաշք գործել. 90-ամյա արցախցի

Ամանորին հաշված օրեր են մնացել։ 2020 թվականից հետո արցախցի բալիկները Ձմեռ պապիկից միայն խաղաղություն են խնդրել, իսկ 2024-ը՝ նրանք կդիմավորեն հրաշքի սպասելով։

«Իրենց տուն վերադառնալու երազանքով՝ արցախցի ծեր ու մանուկ պիտի ոտք դնեն 2024 թվական»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված 90 ամյա պապիկը, ով հույսը չի կորցնում, որ հոգին պիտի ավանդի իր տան շեմին։

Հենց մեր զրույցի ընթացքում էլ պապիկից տեղեկացանք, որ իրենց տանը Ամանորը չեն նշելու, փոխարենը՝ դեկտեմբերի 28-ին գնալու են Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ նախ՝ մասնակցելու են Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի կողմից կազմակերպված միջոցառմանը, աղոթելու են նահատակների հոգու փրկության համար և խնդրելու Աստծուն՝ ևս մեկ հրաշք գործել արցախցիների համար։

Oragir.News-ը կապ է հաստատել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը։

«Արցախի Վաղուհաս, Շահմասուր և Քոլատակ գյուղերից տեղահանված զոհվածների ծնողների, այրիների, երեխաների, ինչպես նաև երեք գյուղերի կիրակնօրյա դպրոցի աշակերտների համար՝ բարերարների միջնորդությամբ, փոքրիկ միջոցառում ենք կազմակերպել։ Նախ կկատարվի օրհնության կարգ, այնուհետև կտրվեն դրամական օժանդակություն»,- Oragir.News-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեր Հովհաննեսը, ում խոսքով՝ թե ու՞մ կողմից, փակագծեր բացել չի կարող, քանի որ այն պիտի անակնկալ լինի։

Տեղեկացնենք, որ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 28 -ին, ժամը 14․00-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում