Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 տարի առաջ - 19:37 26-05-2023

Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ում կարծիքով Աբրահամյանի կողմից Հայաստանի սպառազինության մասին ավելի վաղ ներկայացված տվյալները «վիճելի են»։

Տիգրան Աբրահամյանը գրել է

«ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր արձագանքել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ մինչև 2018 թվականը ՀՀ ունեցած սպառազինությանը վերաբերող մեկնաբանությանս, որտեղ նաև մեջբերել էի պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում, ըստ Ալիևի, խոցվել կամ առգրավել են մեծ քանակությամբ զինատեսակներ, որով պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս: Դրանց ցուցանմուշների մի մասը ներկայացված էր Բաքվի «ավարների պուրակում», իսկ մի մասը համալրել է ադրբեջանական բանակը:

Այդ պուրակում հիմնականում ներկայացված էին խոցված զինտեխնիկան, իսկ այն տեխնիկան, որը վերանորոգման ենթակա էր կամ վնասված չէր, ընդգրկել էին Ադրբեջանի սպառազինության կազմում:

Ավելին՝ մինչև այդ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ եթե այսօր էլ ՀՀ-ն ունենար շահարկված 70-80-ականների զինատեսակները՝ զրահատեխնիկայից մինչև հրթիռահրետանային համակարգերը, ՀՕՊ, որոնք ունեինք մինչև պատերազմ, ապա արդյունավետ պաշտպանության խնդիր կլուծեինք:

Ինչ վերաբերվում է գործող իշխանությանը, ապա նրանց ձեռքբերած ՍՈՒ-30-ները, պարզվեց, առանց զինամթերքի էին և բնականաբար խնդիր չլուծեցին, իսկ ՀՕՊ ՕՍԱ ԱԿ համակարգերը, որոնք ձեռք էին բերվել Հորդանանից, մի մասի արդիականացումը չէր իրականացվել:

2018-20 թվականներին եղել էին որոշ զինատեսակների մատակարարարումներ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 2018 թվականի կնքված պայմանագրերի արդյունքն էին:

Ի դեպ, Ալեքսանյանի ղեկավարն ինքն էր ԱԺ-ում՝ հենց իր հարցին ի պատասխան ասում, որ պատերազմի ժամանակ բանակը զենքի պակաս չի ունեցել, իսկ եղած զինատեսակների, սպառազինության ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծեցի, ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը:

Ադրբեջանական հարձակման հետևանքով՝ մինչև 2020-ի նոյեմբեր, Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել Մատաղիսի, Ջեբրայիլի, Արա Լեռան, Հադրութի, Վարանդայի, Շուշիի զորամասերը (մեծ զորամասերի մասին եմ գրում, այլ ռազմական օբյեկտներ չեմ հաշվում), որտեղ տեխնիկա կար, որ նույնիսկ պարկից չէր հանվել, դեռ չեմ խոսում տարբեր օպերացիայիների մասին, ինչպիսին «Լելե Թեփե» անունը կրողն էր, երբ տեխնիկայի մի մասը թողնվել էր մարտադաշտում:

Իսկ խոցվածների մասին պատկերացում կազմելու համար, եթե նույնիսկ վերցնենք Արցախից պաշտոնատար անձանց կողմից հնչեցրած հայտարարությունը, ապա ըստ դրա, պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը խոցել էր ՀՕՊ համակարգերի 50-ից 60, հրետանու շուրջ 40 տոկոսը, ՀՀ ՊՆ կորուստների մասին դեռ չեն խոսում: Ավտոմոբիլային պարկին իմաստ էլ չկա անդրադառնալու: Դե հաշվեք, ըստ զորամասերի, ըստ սպառազինության ու տեխնիկական միջոցների:

Հայաստանի խոցված անվտանգության համակարգին անդրադառնալու շատ բան կա՝ հայրենիքի կորստից մինչև շարունակական հանձնում, սակայն այսքանով կեզրափակվեմ:

Հ.Գ. Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին՝ Արցախը հանձնելու մտադրության և այդ գաղափարի պաշտպանությանը նետվելու համար, որովհետև պատմությունը սրբագրել չի ստացվի, իսկ հայ ժողովուրդը դա երբեք չի ների»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ