Մամուլ 2 տարի առաջ - 08:39 23-12-2023

«Դասական» քաղաքական հետապնդում. իշխանության վախերը և մանրությունը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես և կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանի մոտ դատավոր աշխատող ոչ անհայտ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ մեղադրական դատավճիռ կայացրեց:

«Փաստի» նախորդ հրապարակումներում մի քանի անգամ նշել էինք, որ կանխատեսվում է նման տարբերակ, ինչը դժվար չէր հաշվարկել՝ հաշվի առնելով, թե փաշինյանական իշխանությունն այս գործով ում էր նշանակել դատավորի դերում: Նաև նշել էինք, որ այս ամբողջ հիմնազուրկ, շինծու հիմքերով դատավարության կամ դատավարության վատ պարոդիայի իմաստը Ավետիք Չալաբյանի հասարակական-քաղաքական գործունեությունը սահմանափակելն է, նրան ազատությունից զրկելը, արհեստականորեն պասիվացնելը: Ու հենց նման դատավճիռ էլ կայացվեց, որի համաձայն, Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվում է 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով, իսկ բացի այդ, նրան արգելվում է մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև՝ փոխել բնակության վայրը՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության:

Պատահական չէ, որ թե՛ իրավաբանական հանրության գերակշիռ մասը, թե՛ տարբեր փորձագետներն ու քաղաքական գործիչները պնդում են, թե սա դասական քաղաքական հետապնդում է: Նման վճիռը բացահայտորեն դրսևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վախերը: Այստեղ առկա է մի քանի կարևոր հանգամանք. Ավետիք Չալաբյանի դեմ Նիկոլ Փաշինյանը չի կարող գործածել իր սիրելի, ստանդարտ, բայց վաղուց մաշված «զինատեսակները», այն է՝ «նախկին» լինելու մեղադրանք-կաղապարները, «արտաքին ուժերի» հետ կապ ունենալը և այլն, և այլն: Արդյունքում, նրա դեմ պայքարելու գործիքակազմը հասնում է մինիմումի՝ մնալով իրավապահների կարած գործի ու Մացոյի որոշման հույսին:

Երկրորդ ուշագրավ հանգամանքը վերաբերում է Չալաբյանին ազատությունից զրկելու ժամկետներին: Ի՞նչ է սպասվում այդ ժամկետում՝ ներքաղաքական կարևոր գործընթացներ, ի մասնավորի՝ արտահերթ ընտրություններ, որոնց մասին այդքան խոսվում է, կամ թեկուզ հերթական ընտրություններ, Փաշինյանի կողմից նոր կապիտուլ յացիայի ստորագրում, որին Փաշինյանն ու քպականները «խաղաղության պայմանագիր» են ասում: Նրանց համար կարևոր է, որ այդ շրջանում ակտիվ ու կարողունակ գործիչներից Ավետիք Չալաբյանը ակտիվանալու հնարավորություն չունենա: Իսկ գուցե մի հատ էլ «մոմ թափողի» կամ «վախ բռնողի» մոտ գնան քպականները... Դա չի օգնի, իհարկե, բայց դիտարժան կլինի»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան