Ներքին 2 տարի առաջ - 19:32 22-12-2023

Մալյանի դատապաշտպաններն ահագին ժամանակ է՝ փորձում են պարզաբանում ստանալ, թե այդ գործով տուժողն ով է

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարեկ Մալյանի դատական նիստին կարողացա մտնել դատարանի շենք, բայց դահլիճ ինձ չթողեցին՝ պատճառաբանելով, թե տեղ չկա։

Ինչպես նախորդ գրառմանս մեջ ասացի, ստիպված դուրս եկա։

Հետո Լիկայից իմացա, որ իրականում 2 շարք ազատ նստարաններ կային դահլիճում, բայց ոչ ոքի չէին թողնում նստել։

Պարզվում է. «Ըստ կարգադրիչների, 2 նստարան նախատեսված է տուժողների համար, որոնք ուղղակի չկան, պարզ էլ չի, թե ով են...»։

Այս պատմության ամենազավեշտալի մասն այն է, որ Մալյանի դատապաշտպաններն արդեն ահագին ժամանակ է փորձում են մեղադրող կողմից պարզաբանում ստանալ, թե ի վերջո այդ գործով տուժողն ով է, բայց չեն կարողանում։

Էլի լավ ա, որ գոնե իմացանք, որ մոտ 2 շարք նստատեղի չափ տուժող կա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում