Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:49 22-12-2023

Եթե խաղը պետք է շարունակեք այս ձևաչափով, ապա ունկնդիրներին մսուր-մանկապարտեզներից հրավիրեք

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրադարձությունների հաջորդականությունը պարզ ապացուցում է, որ Ղարաբաղն ի սկզբանե սովորական խաղաքարտ էր, որը տասնյակ տարիներ խաղարկվում էր արտերկրների և վերջիններիս հայաստանյան էմիսարների կողմից:

Տեսեք`
1988թ փետրվար` հզոր շարժում, ազգային զարթոնք,
1989թ դեկտեմբերի 1` պաշտոնական վերամիավորում,
1990 մայիս` իշխանափոխություն վերամիավորված Հայաստանում,
1990թ օգոստոսի 23` վերամիավորման վերահաստատում,
1991 սեպտեմբերի 2` կարգավիճակի փոփոխում, անջատում:
1994թ մայիս` այնուամենայնիվ, Հաղթանակ,
1998թ փետրվար` ընդհանուր քաղաքական կուրսի փոփոխում, ստատուս-քվո,
2018թ մայիս` չգիտեմինչ,
2020թ նոյեմբեր` խայտառակ չգիտեմինչ,
2023թ սեպտեմբեր` լուծարում,
2023թ դեկտեմբեր` մանկական խաղ:

Այս բոլոր թվերն Արցախի մասին են: Դրանք ասում են, որ Արցախի «հարցի լուծողների» հայկական էմիսարությունը երբեք հստակ չի պատկերացրել խնդրի լուծումը: Հակառակ դեպքում, իրարամերժ իրադարձություններ և իրավական ակտեր չէին լինի: Մարդիկ ուղղակի խաղում էին` մի օր թերզ էին բռնում, մի օր չորս թուղթ: Մի օր էլ «թարս կապույտ» եղան:

Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս էլ շարունակում են խաղալ: Այսօր Շահրամանյան Սամվելի խորհրդականն ասել է, որ «Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1-ից Արցախը չի լուծարվելու»: Չէ, լուրը լավն է, սակայն աշխարհում չկա գեթ մեկ գրավոր իրավական ակտ, որը վերացվել է այդ ակտը կայացրած պաշտոնյայի խորհրդականի բանավոր խոսքով:

Եթե խաղը պետք է շարունակեք այս ձևաչափով, ապա ունկնդիրներին մսուր-մանկապարտեզներից հրավիրեք»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին