Մամուլ 2 տարի առաջ - 08:52 22-12-2023

Ուռկանը տվեք, ոչ թե ձուկը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։ Թովմասյանը պատասխանել է, թե գիտությամբ է որոշել զբաղվել, ինքը 1992 թվականին է Արցախ տեղափոխվել, մինչ այդ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում, հիմա էլ է ուզում զբաղվել․

«Գիտությամբ պետք է զբաղվեմ»: Իսկ այս պահի՞ն։ «Այո, այդ աշխատանքներով եմ»,- ասել է Թովմասյանը` ավելին չմանրամասնելով։ Նա ցանկություն է հայտնել` օգտվելով հարմար առիթից, շնորհակալություն հայտնել արցախցիներին ցուցաբերված սոցիալական աջակցության համար․ «Ցավոք, մեր բազմաթիվ հայրենակիցներ հենց այս խնդրով լքում են Հայաստանը։ ՀՀ իշխանությունները պետք է օգտագործեն Արցախի ներուժը եւ մարդկանց հնարավորություն տան աշխատանքի։ Լավ է ուռկանը տան, քան՝ ձուկը»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից