Մամուլ 2 տարի առաջ - 08:40 22-12-2023

Կարևորը ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչներն են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին.

«Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով...Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետեւ ինֆլյացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է»:

Իսկ որ կենսաթոշակների եւ նպաստների «էական փոփոխություններ» չեն իրականացվում, մյուս կողմից` շարունակաբար ավելացնում են ՀՀ քաղաքացու սոցիալական բեռը` գույքահարկի, տարբեր տուրքերի բարձրացման եղանակով, դա ոչինչ: Կարեւորը, որ ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչները գոհ մնան: Չէ՞ որ նրանց ուսերին է հենվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից