Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:47 21-12-2023

Գործազուրկ դայակներ կան, ուզում ենք աշխատանքի տեղավորե՞լ. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ ու երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է դա կազմակերպել կա՛մ դայակի, կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։

Նախատեսվում է աջակցություն՝ 104 հազար դրամի շրջանակներում։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ այս ծրագրի շրջանակերում 2021 թվականից սկսած՝ ծնվել է 54 երեխա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե իրենց խնդիրն է, որ երեխան ապրի լավ պայմաններում, իսկ մայրիկներն աշխատելու հնարավորություն ունենան։

Նշվում է, որ եթե ընտանիքն օգտվում է դայակի ծառայությունից, պետք է գրանցված չլինի նույն բնակության հասցեում։ Վարչապետը հակադարձեց․ «Կարծում եմ՝ կարող ենք բացառություն անել: Մեր շահառուն երեխան է, ինչքան լավ պահեն նրան, էնքան լավ: Եթե հանգամանքն էնպիսին է, որ նրա հարազատներից որևէ մեկը դա անի, ի՞նչն է վատ: Գործազուրկ դայակներ կան, ուզում ենք աշխատանքի տեղավորե՞լ, դա՞ է մեր խնդիրը, կարծում եմ՝ ո՛չ, մեր խնդիրն է, որ երեխան հնարավորինս լավ ծառայություն ստանա, եթե անգամ այն պիտի տատիկը մատուցի. շատ լավ: Ընտանիքում ծնվել է երեխա, մայրն ուզում է աշխատել, տատիկը մի տեղ աշխատում է՝ 80 հազար դրամով, երբ այս հնարավորությունը տալիս ենք, նա դուրս է գալիս աշխատանքից, գալիս, թոռնիկին է պահում, եկամուտն էլ չի կորցնում, թափուր աշխատատեղում էլ ուրիշ մարդ է աշխատում»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում