Եթե Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա են քաղաքապետի լուսանկարը և կենսագրությունը, նշանակում է՝ այնտեղ պետք է պատշաճ տեղադրված լինեն բոլորի լուսանկարները և կենսագրությունները։
Բայց օրինակ՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն իր լուսանկարով չի պատվում քաղաքապետարանի կայքը՝ սկսած 2022 թվականից։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ Վահե Հակոբյանի կարծիքով, ինքը «լավ տղա» է։

Նմանատիպ դատարկ լուսանկար կամ կենսագրություններ քիչ չեն։
Արաբկիր վարչական շրջանում, որը, ըստ մամուլի հրապարակումների, ղեկավարում է Ավինյանի նախկին վարորդը, միակ պարտաճանաչը հենց թաղապետն է։