Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:45 01-02-2023

500 մարդ կդառնա գործազուրկ. Ո՞ր շուկան է հաջորդը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, առավոտվանից ուժայինների հետ կայցելի տոնավաճառ, որպեսզի կազմակերպեն տոնավաճառի փակման գործընթացը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 500 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը․ Մալաթիայի հագուստի շուկայում 550 տաղավար է գործում։

ՔՀՏԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ տնտեսվարողը հակահրդեհային կանոնների արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում