Ներքին 2 տարի առաջ - 17:10 20-12-2023

Բավ է է ձեր փողերը նվիրաբերեք անհայտներին․ Օzon անունով կեղծ կայք է հայտնվել

Հայաստանում Օzon ինտերնետ-խանութի անունով զեղծարարական նոր կայք է հայտնվել, որն իր հաճախորդներին առաջարկում է ներդրում կատարել և կարճ ժամանակ անց ստանալ շատ եկամուտ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այս կայքերը սկզբում քիչ գումար են վերցնում և հետ են փոխանցում խոստացված գումարը։ Այնուհետև աստիճանաբար բարձրացնում են գումարի չափը և ուշացնում փոխանցումները տարատեսակ պատճառաբանումներ անելով։ Մասնագետի խոսքով՝ այս զեղծարարությանը զոհ են գնում բազմաթիվ մարդիկ, առանց հասկանալու, որ խաբեության զոհ են դառնալու։

«Հայրենակիցներ։ Սա իրական Օզոնի հետ կապ չունի, ո՛չ օնլայն խանութի, ո՛չ թթվածնի եռատոմ մոլեկուլի, ոչ էլ ռեժիսորի (հեչ դուրս չի գալիս, մեր մեջ ասած)։ Բավ է և հերիք է ձեր փողերը նվիրաբերեք անհայտներին։ Մի հատ էլ անունը դնում եք ներդրում։ Չէ մի չէ՝ պորտֆելային ինվեստիցիա»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սամվել Մարտիրոսյանը։

Նման զեղծարար կայքեր հաճախ են հայտնվում տարբեր ինտերնետ խանութների, սոցցանցերի անուններով։ Շատ հաճախ այդ կայքերը ստեղծվում են այլ երկրներում, այդիսկ պատճառով զեղծարարներին բռնել չի հաջողվում։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն