Ներքին 2 տարի առաջ - 15:45 19-12-2023

3 տարի կրակոցների տակ ենք ապրել. թուրքերը աջից կրակում էին, ձախից կրակում, չէին թողնում` ապրենք. արցախցի

45-ամյա Ռաջա Բաբայանը Արցախում երկու տուն է կորցրել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում էին ապրում։ Նոյեմբերի 5-ին են դուրս եկել Շուշիից, ասում է․ «Մեզ ասացին, որ լոխ պիտի դուրս գաք, թուրքը մտել է Շուշի»։

«Մենք 92-ից հետո, որ գնացինք Շուշի, ամեն ինչ մեր ուժերով ենք ստեղծել, ոչ մի բան չկար, այ էդ ժամանակ էր Շուշին դժգույն ու դժբախտ, հետո կամաց-կամաց ամեն ինչ էլ իր տեղն ընկավ։ Աշխատել ենք, ապրել ենք, տունուտեղ ստեղծել։ Շուշիի տունս էդ ձև թռավ ձեռքիցս, մեր մեջ ուժ գտանք 2020 թվականի կռվից հետո նորից Արցախ վերադարձանք։ Դժվար էր, 3 տարի կրակոցների տակ ենք ապրել. աջից կրակում էին, ձախից կրակում։ Գազն էին անջատում, չէին թողնում՝ ապրենք։ Դիմացանք։

Մեզ պիտի սերտիֆիկատ տային, որ տուն առնեինք, պատերազմից հետո շինարարություն էր գնում, կամաց-կամաց Արցախը պիտի շունչ քաշեր։ Պատերազմի վերքերը դեռ չանցած՝ թուրքը ճանապարհը փակեց։ Ժամերով հերթ էինք կանգնում, որ մի պատառ հաց տանենք տուն։ Հետո աննորմալ թանկություն էր, շատ ծանր օրեր էին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցին։

Ռաջա Բաբայանը աշխատանքի էր, երբ սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսվեց... ասում է` կապը կորել էր, մարդիկ իրարից տեղյակ չէին։

«Չհասկացանք՝ ինչ կատարվեց, մեկ օր հետո կրակոցները դադարեցին։ Հոկտեմբերի 5-ին ստիպված դուրս եկանք Ղարաբաղից։ Գորիսում էինք, հետո էլ մեզ ասացին Գյումրի, կամ Կապան... ընտրեցինք Գյումրի քաղաքը։ Երկու ամսից ավել էստեղ ենք։ Ես էլ, կինս էլ արդեն աշխատում ենք, հարմարվում ենք էլի։

Էսօր մեզ մեղադրում են, որ մեր երկիրը չենք պահել և այլն։ Թուրքը մոտեցել էր մեր տներին, ո'չ զենք կար, ո'չ օգնող ուժ։ Մարդիկ սոված էին, հոգնած ու մենակ։ Պետք չէ մեղադրել, երկու լիքը տուն եմ թողել, բայց էսօրվա օրով ոչ մի բան աչքիս չի գալիս, որ հիշում եմ խոխես փրկվել ա, կարողացել ենք դուրս պրծնել էդ դժոխքից»,- պատմում է արցախցի տղամարդը։

47-ամյա Ռաջա Բաբայանն ասում է` իրենք դեռ առաջին արցախյան պատերազմից հետո ամեն վայրկյան իմացել են, որ պատերազմ է լինելու, բայց երբևէ չեն մտածել,որ Արցախը առանց հայերի է մնալու։

Արցախցի տղամարդն ասում է․ «Գյումրիից վազելով կգնամ Արցախ, միայն թե թուրքի ոտքը մեր հողից գնացած լինի, էլի կստեղծենք, էլի զրոյից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում