Ներքին 2 տարի առաջ - 09:27 19-12-2023

«Մայր Հայաստանը» սկսում է «Ո՛չ թալանին» ակցիան

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով․ որ սկսում են բողոքի ակցիաներ․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա:

«Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Դեկտեմբերի 19-ին ակցիան կմեկնարկի Սարյանի պուրակից, ժամը 13:30-ին: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ՀՀ քաղաքացիներին մանրամասն կտեղեկացնեն, թե ինչ նոր բեռ է ավելացվում ավտովարորդների ու բիզնեսով զբաղվողների վրա: Կներկայացվեն մեր անելիքները՝ թանկացումներն ու թալանը կանխելու համար: Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանման:

«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»,- նշվում է խմբակցության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի