Ներքին 2 տարի առաջ - 17:09 15-12-2023

Խոստումս չեմ մոռացել․ ԱԺ նախագահը այցելել է Շիրակի մարզ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Շիրակի մարզ։

Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, ԱԺ և Շիրակի մարզպետի աշխատակազմերի պատասխանատուների հետ Ալեն Սիմոնյանը եղել է «Լանջիկի միջնակարգ դպրոցում»։

Հյուրերը շրջել են դպրոցում, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոս հայորդիների «Փառքի անկյունում», այնուհետև հանդիպել մանկավարժական հանրույթին և դպրոցականներին, մասնակցել նրանց պատրաստած փոքրիկ միջոցառմանը։

ԱԺ նախագահը նշել է, որ խոստումը չի մոռացել և դպրոցականների հետ նախորդ հանդիպման ժամանակ ինչպես և ասել էր՝ եկել է տեսակցելու նրանց։

Դպրոցի աշխատակազմն ու աշակերտներն առանձնակի ոգևորությամբ են նշել, որ ուրախացել են ՀՀ կառավարության նախօրեի որոշմամբ, որով 20 մլն 855 հազար դրամ է նախատեսվել «Լանջիկի միջնակարգ դպրոցի» ջեռուցման համակարգի վերակառուցման նպատակին։

ԱԺ նախագահը, Շիրակի մարզպետն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այնուհետ այցելել են «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց», ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հանդիպել, զրուցել դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, շրջել դպրոցում, ծանոթացել պայմաններին։

ԱԺ նախագահը երկու դպրոցներին էլ գրքեր և անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա է նվիրել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։