Ներքին 2 տարի առաջ - 20:23 13-12-2023

Փաստաբանի հագուստին ներկայացվող պահանջներն արդարացված են. կանայք դրեսկոդին դեմ չեն

Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել՝ հագուստի պարտադիր ձև։

Oragir.News-ը կապվեց փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համարի նրա դիրքորոշումը որոշման վերաբերյալ․

«Ընդհանուր առմամբ՝ դրական եմ վերաբերում։ Նկատի ուենալով, որ փաստաբանի մասնագիտությունը արժեքաբանական կողմ ունի, կարծում եմ՝ դատական նիստին մասնակցող փաստաբանի հագուստին ներկայացվող պահանջներն արդարացված են։

Միակ նկատառումը նմանատիպ նորմեր նախատեսելիս լավ կլինի նաև հաշվի առնեն փաստաբանական համայնքի անկախության, ինքնավարության մոտեցումը, և այսպիսի որոշումների կայացումը վերապահվի փաստաբանական համայնքին, որպեսզի նաև փաստաբանի գործունեությանը միջամտության տարրեր չպարունակի»։

Փաստաբան Մարիամ Աբրահամյանը նույնպես կարծիք հայտնեց պարտադիր դրեսկոդի վերաբերյալ․

«Ոչ մի նախագիծ ինքնանպատակ չի լինում, եթե նախագիծը կա, երևի թե ինչ-որ կարիք կա։ Դեռ չեմ կենտրոնացել դրա վրա, հստակ կարծիք չունեմ։ Հիմա դատարան ներկայանում ենք պատշաճ հագուստով, ինչքան հնարավոր է՝ դասական ոճով։ Եթե դրեսկոդ լինի, չի խանգարի։ Բոլոր ծառայությունների աշխատակիցներն ունեն իրենց համազգեստը։ Չեմ կարծում, որ փաստաբանի համազգեստ չպետք է լինի։Եթե որոշեն, որ փաստաբանը հատուկ հագուստ պետք կրի, մեծ հաճույքով կկրեմ»։

Փատաբանների դրեսկոդը, ըստ նախագծի, սահմանելու է Փաստաբանական պալատը՝ խորհրդի որոշմամբ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում կարգավավորվածություն չկա, թողնված է փաստաբանների հայեցողությանը։ Կան փաստաբաններ, որոնք հանդես են գալիս գործնական արտաքինով, բայց նկատելի են նաև անթույլատրելի շեղումներ։ Ապագայում նման հայեցողությունը բացառվելու է, և պետք է լինի գործնական ոճ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը