Ներքին 2 տարի առաջ - 18:55 11-12-2023

Քաղծառայության վարկանշային թեստավորման մասնակիցների թիվն աճում է. Լիլիթ Սյունի

ԱԺ պատգամավոր Մանվել Բադալյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ երիտասարդներին «խայծ» պետք է տալ, որ գան ու աշխատեն պետական համակարգում։

Oragir.News-ը կապ հաստատեց Քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ հասկանալու համար թե ի՞նչ է անում ՔԾ գրասենյակը երիտասարդ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու համար։ Մանվել Բադալյանի բառերով ասած՝ փորձեցինք պարզել, թե ՔԾ գրասենյակն ի՞նչ «խայծ» է տալիս և ի՞նչ արդյունքներ կան։

«Որպեսզի երիտասարդները հետաքրքրված լինեն, պարբերաբար մասնակցում ենք տարբեր էքսպո-միջացառումների։ Օրինակ՝ վերջերս ԵՊՀ-ն կազմակերպել էր, և մենք նույնպես ներկայացել էինք մեր բուկլետներով։ Ուբավականին մեծ էր հետաքրքրությունը։ Եվ այդպես ներգրավվում են։ Մնացած առումներով՝ հիմնականում զանգում են տեղեկատվություն ստանալու համար, էլի քիչ չեն։

Ամեն տարի վարկանշային թեստավորման մասնակիցների թիվն աճում է, այսինքն՝ հետաքրքրությունը շատանում է»,-ասում է վարչության մասնագետ՝ Լիլիթ Սյունին։

Առաջին անգամ համակարգ մտելու համար նախատեսված է վարկանշային թեստավորում, որն անցկացվում է տարին 2 անգամ։ Այս տարվա 2-րդ փուլն արդեն անցկացվել է, մյուս տարվա առաջին փուլը, հավանաբար, կլինի փետրվար-մարտ ամիսներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում