Ներքին 2 տարի առաջ - 19:46 10-12-2023

Կոտայքում հայտնաբերվել են «յաշիկավարները», ովքեր հակառակ են մեքենաները վարել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հարսանեկան արարողության մասնակիցներից 3 «յաշիկավար» չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկում են հետընթաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար, ինչի արդյունքում նաև երթևեկությունը կաթվածահար է լինում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզում են նաև, որ «յաշիկավարները» մասնակցում են հարսանեկան արարողության և Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ուղևորվել են Զովունի գյուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկը:

Պարեկները ռեստորանային համալիրի բակում հայտնաբերում են Mercedes G մակնիշի 11 LI 111 համարանիշի, Mercedes G մակնիշի 80 BB 555 համարանիշի և Mercedes G մակնիշի 22 SA 022 համարանիշի ավտոմեքենաները ու տեղում պարզում են՝ ովքեր են ենթադրյալ «լավ տղերքը», և նրանք, տեսնելով պարեկներին, ասես թե դառնում են «մսուր-մանկապարտեզի սան» ու խելոք ենթարկվում են պարեկների պահանջներին, ինչից հետո նշված ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes G մակնիշի 22 SA 022 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Սամվել Անդրեասյանը, Mercedes G մակնիշի 11 LI 111 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հայոցյանը, իսկ Mercedes G մակնիշի 80 BB 555 համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Պողոսյանը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին