Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:45 09-12-2023

Ալիևը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտ չի տեսնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է Euronews-ին տված հարցազրույցում։

Ալիևը հայտնել է, որ եռամյա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել դրույթ Արցախի հայ ազգաբնակչության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բաքվի դիրքորոշումն այն էր, որ դա իր ներքին գործն է։

«Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառենք նաեւ երեսուն տարի առաջ Հայաստանից արտաքսված ադրբեջանական փոքրամասնության հարցն այդ երկրում։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանում շատ ավելին էին, քան հայերն Ադրբեջանում՝ մոտ 300 հազար մարդ։

Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն էր, որ դա պետք է փոխադարձ լինի։ Կամ մենք ներառում ենք այս երկու հարցը ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների եւ անվտանգության մասին, այդ թվում ոչ միայն Ադրբեջան հայերի վերադարձի, այլեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Եվ կարեւոր չէ, որ ադրբեջանցիները վտարվել են երեսուն տարի առաջ, իսկ հայերը որոշել են հեռանալ երկու ամիս առաջ։ Բանն այն է, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, այլապես մենք չենք մեկնաբանի այս հարցը մեր խաղաղության պայմանագրում։ Մենք մինչեւ հիմա Հայաստանից որեւէ հստակ բացատրություն չենք ստացել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է՝ «եթե Հայաստանը համաձայնի կամ չկիրառել նույն ձևակերպումը երկու ազգային փոքրամասնությունների համար, կամ առհասարակ չներառի այս հարցը, ապա խաղաղությունը հասանելի է»։

«Որովհետեւ դա Հայաստանի համար գլխավոր խոչընդոտն էր մեզ հետ իրենց բանակցություններում։ Այնպես որ՝ տեսնենք, թե ինչ կլինի։ Եվ, անկեղծ ասած, տրամաբանորեն ես լուրջ խոչընդոտ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ