Ներքին 2 տարի առաջ - 00:59 01-10-2024

ՍԴ-ի այս քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» ևս մի խոչընդոտ

Պրոֆեսոր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ-որ մի պահ Հայաստանի կառավարող էլիտան վերջնականապես համոզվեց, որ Սահմանադրության փոփոխությունը զոռ եւ չերաշխավորված արդյունքով գործ է, որին Բաքուն չի սպասելու։

Որոշեցին Սահմանադրական դատարանի ձեռամբ խորամանկել՝ իբր կտրելով կապը Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի՝ Արցախին վերաբերող դրույթի միջեւ։ Պատճառաբանությունը՝ այլապես Անկախության հռչակագիրը վերածվելու է «զավակին խժռող ծնողի»։

Նախ, այս քայլն ինքնին արդեն անթաքույց վկայում է, որ փոփոխությունները կատարվում են Բաքվի պարտադրանքով (այլապես՝ ինչո՞ւ մեկ էլ հանկարծ ՍԴ-ում որոշեցին թիրախավորել Հռչակագիրն ու հենց այդ դրույթը)։

Երկրորդ, քանի որ գործող իշխանությունները կարողանում են մոլորեցնել միայն սեփական հանրությանը, ՍԴ-ի այդ քայլն ընդամենը փորձ է՝ միակողմանի հերթական զիջումով (Բաքվին համանման պահանջ չի ներկայացվում) իբր չեզոքացնել «խաղաղության պայմանագրի» եւս մի խոչընդոտ, գուցե նաեւ պատերազմի եւս մի առիթ (դա դեմագոգները թող որոշեն)։

Բայց մենք հո արդեն լավ գիտենք անվերջ պահանջներ ներկայացնելու հարցում Ալիեւի անսպառ երեւակայությունը։ Միամտություն է, իհարկե, կարծել, որ իշխանությունները դա չգիտեն։

Երրորդ... կարճ ասած՝ երեխաների հետ պազլ-նկարներ հաճախ հավաքելը գուցե օգնի մոլորյալներին՝ ի վերջո տեսնել աղետի ամբողջ համապատկերը եւ հասկանալ՝ դեպի ինչ «ապագա» է տանում այս կածանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի