Արտաքին 2 տարի առաջ - 08:33 09-12-2023

ԱՄՆ-ն պնդում է՝ Իրանն աջակցում է Եմենի հութիների դեմ հարձակումներին

Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Իրանի իշխանությունները ներգրավված են Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման (հութիների) կողմնակիցների կողմից Իսրայելի, ինչպես նաև Կարմիր ծովում նավերի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարձակումների պլանավորման և իրականացման մեջ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարցերով առաջին օգնական Ջոնաթան Ֆեյները։

Նրա խոսքով՝ հութիները «չէին ունենա զենք, չէին ունենա հետախուզություն, չէին ունենա դրա շարժառիթը, եթե չլիներ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) դերը։ «Նրանք ներգրավված են այս հարձակումների իրականացմանը, ծրագրավորմանը, իրականացմանը, թույլատրելուն և, ի վերջո, աջակցելու նրանց», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչն Ասպեն ինստիտուտի ֆորումում: Իրանի իշխանությունները հերքում են իրենց առնչությունը հարվածներին:

Ֆեյները հավելել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային կործանիչը Կարնին խոցել է տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք հութիների կողմից արձակվել են Իսրայելի ուղղությամբ Կարմիր ծովում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը