Ուղիղ եթեր
Արտաքին 47 րոպե առաջ - 09:29 12-10-2026

Իրանն առաջարկում է միջնորդել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև երկխոսությանը

Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները, ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը և դրա դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումները», – ասվում է հայտարարության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ զրույցը տեղի է ունեցել Թեհրանի նախաձեռնությամբ։

Իր հերթին, Արաղչին իր Telegram ալիքում հայտնել է, որ զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել լարվածության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ռազմական միջոցներին ապավինելը և քաղաքական լուծումների անտեսումը «կսրեն ստեղծված իրավիճակը»։

Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև երկխոսության հաստատմանը՝ ճգնաժամի քաղաքական լուծման հասնելու համար։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն