Ավելին 2 տարի առաջ - 22:37 07-12-2023

Time ամսագիրը Տարվա մարդ է ճանաչել Թեյլոր Սվիֆթին

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ՝ շրջանցելով այլ հավակնորդների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին և այլոց։

Իր 17-ամյա կարիերայի ընթացքում Սվիֆթը, որը հաջորդ շաբաթ կդառնա 34 տարեկան, թողարկել է 12 ալբոմ և արժանացել Գրեմմիի և այլ բազմաթիվ մրցանակների։

2022 թվականին Սվիֆթը համաճարակից հետո առաջին անգամ սկսեց համերգներով հանդես գալ. նրա լայնածավալ Eras Tour համաշխարհային շրջագայությունը նրան միլիարդատիրոջ կարգավիճակ բերեց:

Այս շրջագայության համերգները տևում են ավելի քան երեք ժամ և ներառում են երգչուհու գրեթե բոլոր ալբոմները։ Մինչև 2024 թվականի ավարտը նախատեսված է մոտ 150 ելույթ, որոնց տոմսերը մեծ պահանջարկ ունեն երկրպագուների կողմից ամբողջ աշխարհում։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրապարակավ խնդրել է աստղին շրջագայության մեջ ներառել իր երկիրը։ Համերգի կինոտարբերակը ցուցադրվել է նաեւ աշխարհի կինոթատրոններում, որը դարձել է ամենահայտնին ժանրի պատմության մեջ։

Հետազոտողները նշել են, որ համերգային տարածքում սեյսմիկ ակտիվությունը համարժեք է փոքր երկրաշարժի:

«Այն մարդը, ում արտասովոր ազդեցությունը տեսանելի էր ողջ 2023 թվականի վրա, որևէ պաշտոն չէր զբաղեցնում։ Ամեն տարի ունի լույս և խավար. 2023 թվականի զգալի մասը խավար էր։ Պառակտված աշխարհում, որտեղ չափազանց շատ ինստիտուտներ ձախողվում են, Թեյլոր Սվիֆթը գտել է սահմանները անցնելու և լույսի աղբյուր դառնալու միջոց»,- ասվում է ամսագրի հոդվածում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը