Արտաքին 2 տարի առաջ - 16:00 06-12-2023

Ադրբեջանին կայուն երաշխիքներ են պետք, որ Հայաստանում «ռևանշիզմի փորձեր» չեն լինի․ Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով միջոցառման ժամանակ:

Ալիևը նշել է, որ եթե Հայաստանը դա ընդուներ մի քանի տարի առաջ, ապա սեպտեմբերի 19-ի հարձակումը տեղի չէր ունենա։ Անդրադառնալով ագրեսիայի պատճառներին՝ նա ասել է, որ սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը, Բաքվի համար կարմիր գծի խախտում էր.

«Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո «անջատականներին» շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»։

Ադրբեջանի նախագահը շեշտել է՝ Բաքվին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի:

«Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- նշել է նա։

Վերջինս նաև անդրադարձել է ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված Արցախի բարձրաստիճան ղեկավարությանը։ Նա հիշեցրել է, որ դեռևս մայիսին Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանն ինքն ասել էր, որ եթե նրանք հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։

«Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների» առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։ Բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք «յուրովի մենաշնորհել էին իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա»,- հոխորտացել է Ալիևը։





Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը