Արտաքին 2 տարի առաջ - 15:30 05-12-2023

Բեռլինը կարևորում է Արևմտյան Բալկանների երկրների անդամակցումը ԵՄ-ին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Եվրոպայի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից կարևոր ներդրում է համարում Արևմտյան Բալկանների երկրների անդամակցումը ԵՄ-ին։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

«Արևմտյան Բալկանների երկրները լիովին համապատասխանում են Եվրամիությանը։ Այս քայլերի իրագործումը անվտանգության շահերից են բխում»,- պարզաբանել է նա։

Բերբոկի համոզմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել այն երկրներում, որոնք ցանկանում են դառնալ եվրոպական ընտանիքի մաս:

«Արևմտյան Բալկանների բոլոր վեց երկրները ձգտում են անդամակցել Եվրամիությանը, սակայն գտնվում են այդ գործընթացի տարբեր փուլերում։ Բրյուսելն անդամակցության շուրջ բանակցություններ է վարում Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի հետ: Այս երկրներից մի քանիսը տասնամյակներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը: Հյուսիսային Մակեդոնիան թեկնածուի կարգավիճակ ունի 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010 -ից, Սերբիան՝ 2012-ից, իսկ Ալբանիան՝ 2014-ից։

Բոսնիա և Հերցեգովինային Եվրամիությունն այդ կարգավիճակը տրամադրել է 2022 թվականի դեկտեմբերին։ Կոսովոյի Հանրապետությունը, որի անկախությունը հռչակվել է 2008 թվականին և մինչ օրս չի ճանաչվել ԵՄ անդամ մի քանի երկրների կողմից, արդեն դիտարկվում է որպես Եվրամիության կազմում ընդգրկվելու պոտենցիալ թեկնածու»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում