Արտաքին 2 տարի առաջ - 18:10 05-12-2023

ՀՀ-ն, Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ. թուրք լրագրող

TGRT թուրքական տեղեկատվական գործակալության արտասահմանյան լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները հավատում է, որ Հայաստանը, Թուրքիան և Արբեջանը ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ։

Լրագրողն իր խոսքում նշել է նաև պատմության վատ էջերը փակելու անհրաժեշտության մասին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը և Թուրքիան կարող են դեսպաններ փոխանակել, ինչը կարևոր է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։

«Ընդ որում՝ միջնորդների կարիք չկա։ Մենք պետք է երկխոսությունն ինքներս կազմակերպենք։ Որոշ երկրներ օգնում են, բայց դրա անհրաժեշտությունը չկա»,- ընդգծել է Դիները։

Վերջինս հայտնել է, որ հայ և թուրք ժողովուրդները ցանկանում են տեսնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվում են։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է։ Ես կուզենայի ապրել խաղաղության մեջ Հայաստանի հետ։ Ես համոզված եմ, որ մենք պետք է հայերի հետ խաղաղ ապրենք։

Թուրքիան նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու համար։ Ինչպես ասել է նախագահ Էրդողանը, խաղաղությունը Հարավային Կովկասում կարևոր է, և դրան դժվար չէ հասնել։ Հայերը և թուրքերը պատմականորեն կապված են միմյանց հետ։ Ստամբուլում, Մուշում, Մալաթիայում շատ հայեր են ապրում։ Ես ապրում եմ Ստամբուլում, իմ հարեւանը հայ է։ Մենք պետք է հարգենք միմյանց»,- նշել է նա։

Էմրե Դիները նաև վստահեցրել է՝ Թուրքիան նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու համար։ Նրա խոսքով՝ հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կենսականորեն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Թուրք լրագրողը հավելել է, որ Անկարան ձգտում է հասնել Երեւանի և Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

«Կորոնավիրուսից հետո խախտվեց հավասարակշռությունը աշխարհի տարբեր մասերում։ Խոսքը Ռուսաստաի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Գազայի պատերազմի մասին է։ Նշված հակամարտությունները փոխում են աշխարհը, որտեղ մենք ապրել ենք։ Կարեւոր է ունենալ ընդհանուր դիրքորոշումներ հակամարտություների կարգավորման հարցում։ Միայն այդպես դրանք կկարգավորվեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը