Ներքին 2 տարի առաջ - 14:20 04-12-2023

Վրացական համարանիշների փաշինյանական լուծումը. ոչ ոք չգիտի, թե ինչ է պետք անել

Կառավարության որոշմամբ` 2024թ-ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ:

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստին, հայտարարվեց՝ ով կմաքսազերծի, պետությունը կաջակցի մինչև 5 տարվա մեքենաների դեպքում 40 տոկոսով, դրանից հին մեքենաների դեպքում՝ 70 տոկոսով։

Հայտնի է, որ Հայաստանում մոտ 10 հազար ավտոմեքենա կա, որը բախվելու է այս խնդրին։

Oragir.News-ի տեղեկություններով, հինգշաբթի և ուրբաթ օրերին սեփականատերերը զանգահարել են ՊԵԿ՝ սպասվող աջակցության հետ կապված մանրամասներ ճշտելու։

Վրացական համարանիշներ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերին հիմնականում 2 հարց է հուզում, որոնցից ոչ մեկին պետությունը չի կարողանում պատասխանել։

Առաջին հարցը հետևյալն է. ի՞նչ պետք է անի սեփականատերը` պիտի 100 տոկոսը վճարի՞, հետո պետությունը վերադարձնի՞ 40 կամ 70 տոկոսը, թե՞ հենց սկզբից պետք է վճարի միայն իր մասը` համապատասխանաբար 60 կամ 30 տոկոսը։

Երկրորդ հարցը վերաբերում է ընթացակարգին. վրացական համարներով պիտի գնան մաքսազերծմա՞ն, թե՞ պետք է գնան Վրաստան, հանեն հաշվառումից, հետո գան ու հաշվառեն Հայաստանում, որի դեպքում մաքսատանը չեն իմանա, որ ավտոմեքենան վրացական է։

ՊԵԿ-ը, սակայն, այս 2 հարցերից և ոչ մեկին էլ պատասխան տալ չի կարողացել, փոխարենը հորդորել են որոշումը կարդալ, որտեղ ամեն ինչ մանրամասն նշված է։

ՊԵԿ պատասխանից ու ստեղծված խառնաշփոթից մնում է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով ի դեպ ժամանակին ուրախանում էր վրացական համարանիշներով մեքենաներ տեսնելիս, հերթական չմտածված որոշումն է կայացրել՝ առանց մանրամասների մեջ խորանալու։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար