Ներքին 5 տարի առաջ - 14:04 15-07-2021

Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. կառավարությունը վերացնում է նոր հանցատեսակը

Հայաստանում գողության նոր տեսակ է հայտնվել, որը շուտով անիմաստ կդառնա։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշները և, սեփականատերերից դրամ շորթելով, վերադարձնում»,– ասաց նա` հիշեցնելով, որ վերջին շրջանում նման գողություններով զբաղվող մի քանի խմբեր բացահայտվել ու ձերբակալվել են, բայց դրանով հարցը չի լուծվել։

Հարցը վերջնական լուծելու կամ, ինչպես Փաշինյանն ասաց, այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կառավարությունը որոշել է հարցին օրենսդրական կարգավորում տալ։Եթե գործող օրենսդրության համաձայն` ավտոմեքենայի համարանիշի գողության դեպքում սեփականատիրոջը կրկնօրինակի տրամադրում չէր նախատեսվում, ապա նոր կարգավորմամբ ոստիկանությունն առաջարկում է յուրաքանչյուր անգամ այն փոխարինել նորով` համարանիշի անկյունում նշելով դրա հերթական համարը, թե որերորդ անգամ է տրվել տվյալ համարանիշը։

Փաշինյանի խոսքով` այդ պարագայում ոչ թե քաղաքացին ստիպված կլինի համարանիշի համար մեծ փրկագին վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը:

«Առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի 12 000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը», – այսօր կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Կառավարությունը հաստատեց առաջարկվող որոշումը։ Այն ուժի մեջ կմտնի 3 ամիս հետո, որպեսզի ոստիկանությունը հասցնի կարգավորել համարանիշների վրա հերթական համար ավելացնելու տեխնիկական հարցերը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը