Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:20 30-11-2023

Lեհաստանը խոստացել է ուժեղացնել վերահսկողությունը բեռնատարների նկատմամբ

Լեհաստանի ենթակառուցվածքների նախարար Էլվին Գայադհուրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ ուկրաինական բեռնատարների մուտքը երկիր մեղմացնելու հարցում։ Ինչպես փոխանցում է DW-ն, կողմերի հայտարարություններից հետևում է, որ լեհական իշխանությունները խոստացել են ուժեղացնել վերահսկողությունը Ուկրաինայից բեռնատարների նկատմամբ։

Գայադհուրը հայտնել է, որ Եվրահանձնաժողովին հարցում է ներկայացրել կոմիտե նշանակելու մասին, որը կստուգի ԵՄ-Ուկրաինա համաձայնագրի գործողությունը, և որը թուլացրել է Եվրամիությունում ուկրաինական բեռնատար փոխադրողների մուտքի եւ տեղաշարժի պահանջները:

2022 թվականի ամռանը համերաշխության միջանցքների աշխատանքն ապահովելու համար, որոնցով Ուկրաինա է ներմուծվում հումանիտար և ռազմական օգնություն, ԵՄ-ն սկսել է ճանաչել Ուկրաինայում տրված վարորդական իրավունքը և պրոֆեսիոնալ վարորդների վկայականները։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու խոսքով՝ Վարշավան արդեն դիմել է Եվրահանձնաժողովին Ուկրաինական փոխադրամիջոցների՝ տրանսպորտային վիզայի չեղարկման խնդրանքով:

Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Ադինա Վալեանը լեհ-ուկրաինական սահմանին սահմանային անցումների շարունակական արգելափակումն անվանել է բացարձակապես անընդունելի: Նրա խոսքով ՝ Լեհաստանի իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում շրջափակումը դադարեցնելու համար, որի պատճառով Ուկրաինայի կողմից սահմանի մոտ բեռնատարների հերթերը ձգվել են տասնյակ կիլոմետրեր:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո