Արտաքին 2 տարի առաջ - 14:08 30-11-2023

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը կկայան դեկտեմբերի 26-ին

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Ավելի վաղ՝ նոյմբերի 29-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, և որ դա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները բոյկոտում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի ձևաչափով անցկացվող հանդիպումները և չեն մասնակցում դրանց, ինչը փորձագիտական շրջանակների մոտ համոզմունք է առաջացնում, որ ՀՀ-ն պատրաստվում է դուրս գալ այս կառուցներից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը