Արտաքին 2 տարի առաջ - 18:15 29-11-2023

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հաջորդ տարվա համար փոխգործակցության ծրագիր են ստորագրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան 2024 թվականի համար համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին նա ասել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտգործնախարարների մակարդակով նիստից հետո։

Ստոլտենբերգը հայտնել է, որ ծրագիրը ներառում է էներգետիկ անվտանգությունը և Ուկրաինայի զինված ուժերի պատրաստումը։

«Մենք ստորագրեցինք 2024 թվականի համագործակցության լայնածավալ ծրագիր, որը ներառում է համագործակցություն էներգետիկ անվտանգության և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի ուժերի համատեղելիության բարձրացման ոլորտներում»,- ասել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նիստում կողմերը քննարկել են բարեփոխումները, որոնք Կիևը պետք է իրականացնի դաշինքին մերձենալու համար, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ուժեղացումը, մարդու իրավունքներին և փոքրամասնությունների իրավունքներին աջակցությունը։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը ստեղծվել է 2023 թ․ հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով։ Խորհրդի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 28-29-ին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի