Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:40 29-11-2023

Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է կազմում. ԵԽ նախագահ

«Ուկրաինայի Եվրոպական ինտեգրացիա.ճանապարհ դեպի կայուն խաղաղություն եվրոպական մայրցամաքում» համաժողովը, որը տեղի է ունեցել Բրյուսելում, վերջին շրջանում դարձել է Եվրախորհրդարանում անցկացված Ուկրաինական խոշորագույն համաժողովներից մեկը:

Եվրախորհրդարանականները, նախկին դիվանագետներն ու փորձագետները խոսել են Կիևի հաղթանակի մասին՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմում, քննարկել են նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հարցը։

Խորհրդաժողովի մեկնարկը տվել են Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Գերագույն խորհրդի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։ Միջոցառման մեկնարկից առաջ Մեթսոլան և Ստեֆանչուկը Եվրախորհրդարանի և Ուկրաինայի Ռադայի միջև փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է Եվրախորհրդարանի գրասենյակի բացում Կիևում:

«Մեր երկու ինստիտուտների միջև գործընկերության այս հաստատումն ընդգծում է անվիճելի փաստը, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է կազմում։ Այսօր ռուսական բանակին կարող են կանգնեցնել միայն Ուկրաինայի զինված ուժերը։ Այժմ գլխավոր խնդիրն Ուկրաինային զինամթերք և զենք տրամադրելն է», - հայտարարել է Ռոբերտա Մեցոլան:

Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման դանդաղումը մտահոգություն է առաջացնում խորհրդաժողովին մասնակցած եվրապատգամավորների շրջանում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո