Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:38 28-11-2023

Գիտական հայացքը շատ կարևոր է արձանագրելու, թե ինչը բերեց ու հասցրեց այս վիճակին. Մենուա Սողոմոնյան

«Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովում հիմնական անդրադարձերը տեղի են ունենում Հարավային Կովկասում վերջին տասնամյակներում տեղի ունեցած, ներկայայումս տեղի ունեցող և առկա միտումների վրա, Ամենաշատը կենտրոնանում են անվտանգային բաղադրիչների վրա՝ ինչ բաղադրիչներ,ինչ տենդենցներ կան։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը։

«Այն հարցերին են փորձում գիտականորեն լույս սփռել, որոնք հանգեցրել են այս իրավիճակին՝ խախտված բալասնի տարածաշրջանային բաղադրիչներին, որովհետև այս խախտված բալանսը գլոբալ բալանսի խախտման արդյունքում է տեղի ունեցել, բայց նաև տարածաշրջանի որոշ իմպուլսներ ևս հանգեցրել են խախտված բալանսի իրավիճակին։ Գիտաժողովը միջազգային է, մասնակիցներ և ունկնդիրներ կան ԱՄՆ-ից, Իրանից, Իտալիայից և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հարցերին հիմնականում տրվում են քաղաքական գնահատականներ, բայց այդ ամեն ինչին գիտական գնահատական տալու կարիք ևս կա․ «Կարիք կա գիտականորեն վեր հանելու և մշակելու, թե ինչ եղավ և ինչպես հանգեցվեց մեզ համար այսքան ողբերգական իրավիճակի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի