Արտաքին 2 տարի առաջ - 16:05 27-11-2023

Հունգարիայի վարչապետը վստահ է՝ Ուկրաինան չի հաղթի պատերազմում

Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը հրապարակել երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը, որում նա հերթական անգամ պնդել է, որ Ուկրաինան չի կարող հաղթել Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ անընդունելի է։

Սակայն Հունգարիայի վարչապետը նաև հայտարարել է, որ այդ պատերազմում Արևմուտքի ռազմավարությունն ի սկզբանե այն էր, որ Ուկրաինան կռվելու է և հաղթելու է, իսկ Ռուսաստանը՝ պարտվելու է, որից հետո Մոսկվայում կփոխվի Պուտինի իշխանությունը։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարվում է Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը Եվրոպայում։ 2022 թվականին նա կոչ էր անում բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի